Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում․ ՆԳՆ խոսնակ

584270881-812735961725230-773772703075390555-n-1763978353571-770x-1764616944260-770x-1771954665003-770x_

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով ոստիկանության վերնախավում տեղի ունեցած պաշտոնանկություններին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ՆԳ նախարարի երեք տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ըստ լրատվամիջոցների, պատճառը վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններն են:

Ըստ «Իշխանություն» լրատվականի՝ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը: