Արագածոտնի մարզում բшխվել են «Nissan March»-ը և «Mercedes»-ը․ կա վիրшվոր

screenshot-2026-02-23-204128-1771864898115-770x_

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վահագն Բ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ին օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայողներ։