Հայաստանը և Քենիան ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր

641599909-1326426589514835-442363492431292793-n-1771867287317-770x_

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարարության քաղաքական և դիվանագիտական գործերի գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարան ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթղթի ստորագրմանը հաջորդել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անդրանիկ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանի և գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մայկարայի գլխավորությամբ։

Զրուցակիցները քննարկել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում կապերի ակտիվացման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ամրապնդման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը: