Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է

126462-1-1771861190455-770x_

Փետրվարի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիություն։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։