Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են մինչև 5,000 զինվոր ուղարկել Ուկրաինա․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստ են մինչև 5,000 զինվոր ուղարկել Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ տեղակայման ձևաչափը քննարկվում է, սակայն այդ ստորաբաժանումների ճշգրիտ տեղակայման վայրը դեռևս որոշված չէ։
Նա հավելել է, որ այլ երկրներ նույնպես հայտարարել են զորքեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին, սակայն նրանք պատրաստ չեն տեղակայվել առաջնագծում։
Զելենսկին նաև ասել է, որ առաջարկել է դաշնակիցների ներկայության հնարավորությունը Ուկրաինա-Բելառուս սահմանին, սակայն դեռևս պատասխան չի եղել։
