Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան

70240269-0-55-1280-775-1920x0-80-0-0-5f8851e91ee799df21846a95a6820e7a-1771691523104-770x_

Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատած հայկական բեռնատարների վարորդները պնդում են, որ փետրվարի 12-ից վրացական կողմում իրենց թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան: Հայտնում է Ազատությունը։

Շինանյութ տեղափոխողների խոսքով՝ վրացական կողմը ոչ մի հիմնավոր բացատրություն չի տալիս, ու իրենք անելանելի վիճակում են հայտնվել:

«Ասում են՝ «կանգնեք, մինչև հրաման կտան հայկական բեռները թողնել, կթողենք»,- ասել են վարորդները, որոնք սահմանին լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար առայժմ գերադասում են անանուն մնալ:

«Մոտ 100 ֆուռի մասին ա խոսքը, 20-ից ավելին ստեղ ենք՝ Ռուսաստանի ու Վրաստանի սահմանի ռենտգենի հրապարակում, մի մասն էլ Գեզիի ստայանկա են ուղարկել»,- պատմել են վարորդները: