Պարեկները հրացաններ են հայտնաբերել
ՆԳՆ-ից հայտնում են.
«Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Հայտնաբերվել է՝ 5 ինքնաձիգ, 2 հրացան, 2 մարտական ատրճանակ, 5 գազային ատրճանակ,
230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ, 10 դանակ և կռփազենք։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները»։
