Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. Hetq.am

screenshot-3-1771578991634-770x_

Պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության նախկին պետ Վլադիմիր Թամրազյանն ու ընտանիքի անդամները 2026թ. փետրվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: 2023թ. մարտի 13-ին սկսվել է Վլադիմիր Ֆելիքսի Թամրազյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն: Նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Գրում է Հետքը:

Դատախազություն են հրավիրվել նաև Վլադիմիր Թամրազյանի կինը՝ Ռեբեկա Աբրահամյանը և մայրը՝ Մարիա Թամրազյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:

Նշենք, որ Վլադիմիր Թամրազյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր ամուսինն է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: