Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ցույց տալու, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով․ Վենսը՝ Փաշինյանին ու Ալիևին

photo-5240090187273017631-y-1771515520354-770x_

Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք ցույց տալու, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով, այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ դիմելով Փաշինյանին ու Ալիևին։

«Մենք շնորհակալ ենք ձեր գործընկերության համար, և մասնավորապես, ես մտածում եմ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի մասին, որոնց հետ ես հանդիպեցի անցյալ շաբաթ։

Շնորհակալություն բոլորիդ սա հնարավոր դարձնելու և ցույց տալու համար, թե ինչի կարող է հասնել իրական առաջնորդությունը։ Երբ դուք մի կողմ եք դնում զենքը, սպանությունները և ավերածությունները և ներդրում եք կատարում ձեր ժողովրդի բարգավաճման համար, մեծ բաներ կարող են տեղի ունենալ։ Այսպիսով, շնորհակալություն երկուսիդ էլ ձեր արածի համար»։

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենում Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։