Վանաձորում հսկայական եղևնու տապալվելուց վնասվել են ավտոմեքենաներն ու գազախողովակը

Cy3Ak2sJqfIoCH51GSn8P3yycaZMGF3B2hprr2nD

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Թումանյան 3/1 հասցեի մոտակայքում, հսկայական եղևնին արմատից կոտրվել ու տապալվել է, հաղորդում է Shamshyan.com-ը։

 

 

Տապալման հետևանքով վնասվել են կայանված 2 տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մալուխներ և գազատար խողովակը։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ և «Գազպրոմ Արմենիա»-ի Վանաձորի գազի վթարային ծառայության աշխատակիցները։

Դեպքի մասին չգիտես ինչու ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամեր անց է նոր նպատակահարմար գտել տեղեկությունը փոխանցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն, ապա ժամանած փրկարարներին տեղում հայտնել են, որ էլ նրանց կարիքն այլևս չկա։