cropped-cropped-IMG_3536.png

«Լպիրշ կատակներ, ուզվորություն չանել»․ Աննա Հակոբյանն ուղեցույց է կազմել իր թիմի համար

mycollages_26-770x_

Արդեն երկար ժամանակ է՝ ուղեցույց եմ կազմել և բոլոր միջազգային այցերի և շփումների ժամանակ իմ թիմին խնդրում եմ խստորեն հետևել յուրաքանչյուր կետին։ Այդ մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ կից հրապարակելով ուղեցույցի լուսանկարները։

«Բոլոր նրանք, ովքեր կուզենան իրենց միջավայրում նույնպես պահպանվեն ուղեցույցում նշված կետերը, խնդրում եմ դիմել մեզ, նորերը կտպագրենք՝ որոշակի խմբագրումներով։ Կոչ եմ անում նաև սեփական փորձառության հիման վրա նման ուղեցույցներ կազմել և, բնականաբար, հետամուտ լինել իրագործմանը»,- գրել է նա։

Ուղեցույցում, մասնավորապես նշվում է․ «Զերծ մնալ ղեկավարությանը շողոքորթելուց», «…Օտարազգի կանանց նկատմամբ անհարգալից խոսք, պահվածք, հայացք, ֆիզիկական գործողություն չձեռնարկել», «Զերծ մնալ միջանձնային հարաբերությունները պարզելուց…»  «Լպիրշ, անհամ կատակներ չանել», «Ուզվորություն չանել» և այլն։