cropped-cropped-IMG_3536.png

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

l-92x54wh-846x492z-093-770x_

Փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար: Հայտնում է Sputnik Грузия-ն։

Տրանսպորտի մնացած տեսակների համար երթևեկությունը բաց է։ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվում է անարգել, Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով: