Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային
Բուդապեշտը կասեցրել է դիզելային վառելիքի արտահանումը Կիև, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա կասեցված են։ Դրանք չեն վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերսկսվել նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթամուղով»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ նմանատիպ որոշում է կայացրել նաև Սլովակիան։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նույնպես սպառնացել է Վլադիմիր Զելենսկուն ամբողջությամբ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։
