Աջափնյակում կրակnցների հետևանքով կա 1 զnհ

screenshot-1-1771421316705-770x_

Աջափնյակում կրակոցների հետևանքով կա 1 զոհ։

«Արմենիա» ԲԿ-ից  հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված 7 վիրավորներից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի հրազեն պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, դանակ, Լեքսուս մակնիշի մեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։