SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Իսակով պողոտա 24/7 հասցեում գործող «Էվոլուշն» կազմակերպությունում տեղի է ունեցել վիճաբանություն և կա վիրավոր, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նշված հասցեից «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 16-ամյա Էրիկ Վ․-ն, ով բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հիվանդանոցում պարզել են, որ Իսակովի պողոտայի թիվ 24/9 հասցեում գործող «Էվոլուշն» ընկերության ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևանի բնակիչ 21-ամյա Ստյոպա Հ․-ն իր մոտ եղած հարթաշուրթով հարվածել է Էրիկ Վ․-ին՝ պատճառելով վնասվածք:

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նշված հասցեից ձերբակալել են Ստյոպա Հ․-ին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին:

 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ստյոպա Հ․-ն աշխատում է «Էվոլուշն» ընկերությունում՝ որպես դիլլեր։