ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում. ՀԾԿՀ նախագահ

screenshot-3-1771247926165-770x_

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է հանձնվի թուրքական ընկերության:

«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում:

Հետևաբար, այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ թուրքական որևէ ընկերության ՀԷՑ վաճառելու որևէ նշան չեմ տեսնում»,-ասել է նա: