ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. Ռուբիո

rubiojpg-2025-02-21-12-57-07jpg-2025-02-25-20-52-11-1771242930384-770x_

ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ. հաստատել է Ռուբիոն:

«Ռիա նովոստի»-ն հայտնում է, որ երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնել Իրանի հետ, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները։

«Նախագահը միշտ նախապատվությունը տալիս է խաղաղ և բանակցային լուծումներին։ Նա ցույց է տվել պատրաստակամություն՝ խոսելու և հանդիպելու ցանկացածի հետ, և ես կարծում եմ, որ հնարավորություն կա դիվանագիտական ճանապարհով հասնել համաձայնության, որը հաշվի կառնի մեզ մտահոգող հարցերը։

Մենք շատ բաց կլինենք դրա համար, բայց չենք ցանկանում գերագնահատել հեռանկարները. դա հեշտ չի լինելու»,- ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։