Արհեստական բանականության գործարանի նախաշինարարական գործընթացն է, հողը ձեռք է բերվել արդեն. ԲՏԱ նախարար

84640187-53-203-1587-1066-600x0-80-0-0-e7b30747ce32879c0336b226169b5c5d-1771232555551-770x_

Ամբողջ հողատարածքը ձեռք է բերվել ընկերության կողմից, այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն շինթույլտվության գործընթացն է համայնքի հետ: Նախաշինարարական գործընթացն է, եթե ոչ արդեն իսկ մեկնարկած: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Համենայն դեպս ընկերությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ առաջին խմբաքանակը, գրաֆիկական պրոցեսորների և սերվերային սարքավորումների կունենա երկու ամսից և անմիջապես կտեղադրի։

Սա նշանակում է, որ շատ շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն և նախատեսվում է մի քանի ամսվա ընթացքում ամփոփել, որովհետև ի սկզբանե հայտարարվել է՝ ընկերությունը, տարվա երկրորդ կիսամյակից սկսած նախատեսում է մատուցել իր ծառայությունները»,-նշել է նա: