ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո
ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը և կախվածություն ունենա իրենից, հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն՝ մեկնաբանելով Վաշինգտոնի դերը ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում։
«Ոչ մի կառավարության համար չկա ավելի կարևոր պարտավորություն, քան սեփական ժողովրդին և ազգին պաշտպանելու կարողությունը։
Ահա թե ինչու մենք խոսում ենք մեր գործընկերների՝ ՆԱՏՕ-ում կարողություններ ունենալու կարևորության մասին։ Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք այդ մասին, մարդիկ խուճապի են մատնվում։ Նրանք մտածում են. «Օ՜, դա նշանակում է, որ դուք լքելու եք ՆԱՏՕ-ն, լքելու եք ձեր դաշնակիցներին։
Կարծում եմ՝ մենք փորձում ենք ընդգծել, որ որքան ուժեղ են մեր դաշնակիցները, այնքան ուժեղ ենք մենք միասին», – նշեց Ռուբիոն։
