Առանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե Սարգսյան

arth-1770975181800-770x_

Մենք ունեցել ենք իրավիճակ, որ պարեկային ծառայողները ողջամտորեն չեն կարողացել իդենտիֆիկացնել վարորդին, և զանգի միջոցով չեն փոխանցել մեքենայի տարհանման մասին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Անցած տարի ունեցել ենք մի քանի դիմում բողոքներ մեր քաղաքացիներից, ովքեր բարձրաձայնել են վարորդին՝ մեքենան տարհանելու մասին չտեղեկացնելու խնդրի մասին:

Ընթացիկ տարում անընդհատ տարբեր դեպքերով իրազեկումներ ենք անցկացնում ծառայողների շրջանում, որպեսզի նմանատիպ դեպքերը իսպառ բացառվեն ու հստակ պահպանվի այն կանոնակարգը, որը տարհանման դեպքում աշխատում է»,- նշել է նա: