Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում «Max» բենզալցակայանի մոտ, բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
