Դրոշը տանում ենք, մի տեղ տնկում ենք, ասում ենք՝ լավ գործ արեցինք, հետո կմաշի, թե կճղվի, ոչ ոքի հոգսը չի. Փաշինյան

20230330123603-1770882553103-770x_

Դրոշը տանում ենք, մի տեղ տնկում ենք, ասում ենք` լավ գործ արեցինք, հետո կմաշի, թե կճղվի, ոչ ոքի հոգսը չի: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ պետական կառավարման համակարգում դրոշի հետ վերաբերմունքի առերեսվեցի, ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատերի համար: Պետական կառավարման մարմնում գետնին գցած դրոշ տեսա ու դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրեցի, և պարզվեց, որ այդ որոշման հետ կապված կարծիքն այդքան էլ միանշանակ չէր:

Հիմա արդեն ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ՝ պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար:

Առաջարկում եմ մեր վարվեցողության մեջ որոշակի փոփոխություններ անել: Խնդրում եմ, որ մենք տեքստին ծանոթանանք, ու համապատասխան արարողակարգային ծառայություններին զգուշացնենք, որ միջոցառումների կազմակերպման ժամանակ մասնակիցները տեղեկացվեն, ու գրածը պարզապես թղթին չմնա»,- նշել է նա: