2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթի, օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23,000-ով գերազանցել է նախորդող շրջաններին. Փաշինյան

r-52-1770884255201-770x_

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելի է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, սա նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթի: Մենք տեսնում ենք զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, 2025-ի արդյունքներով՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը, 23,000-ով գերազանցել է նախորդող շրջաններին:

Դա տեսանելի է Ամանորի տոնակատարությունների ժամանակ, մենք այդ տոնակատարություններին պետք է վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև օտարերկրյա զբոսաշրջիկներին գնալով ավելի է հետաքրքրում Հայաստանում Ամանորն անցկացնելը»,- նշել է նա: