ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն մշակում է պայմաններ, որոնք Ռուսաստանը պետք է կատարի՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները քիչ առաջընթաց են գրանցում։
«ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից՝ պնդելով, որ կայուն խաղաղությունը պահանջում է Ռուսաստանից սահմանափակումներ», – ասել է նա։
