Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա (տեսանյութ)
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ հայկական կինոն դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Շուտով հայկական ֆիլմերի ստեղծագործական թիմերը կքայլեն միջազգային կինոփառատոնների կարմիր գորգերով։
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան մշակել է հստակ ռազմավարություն՝ Հայաստանում շահութաբեր և մրցունակ կինոարտադրություն ձևավորելու համար։
Դեռևս մեկ տարի առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ-ն հուշագիր են կնքել, և այս ամբողջ ընթացքում արձանագրել զգալի արդյունքներ։
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Կաննի միջազգային փառատոնին, միջազգային հանրությանը ներկայացրել Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը։
Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ Հիսուսի արձանը մեծ ազդեցություն է ունենալու կինոինդուստրիայի վրա։
Ավելին՝ տեսանյութում։
