Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրшվոր
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, բախվել են 42-ամյա Վրեժ Հ․-ի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և 50-ամյա Արմեն Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։
