Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը

01-1770821075724-770x_

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, գրում է «Իշխանություն» լրատվականը։

ՔԿ–ից Սպուտնիկ Արմենիային հայտնել են, որ նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և փողերի լվացումը հոդվածներով: Վերջինս ձերբակալվել է: