Եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղությունն է այն միջավայրը, որ հնարավոր է լուծել այդ խնդիրը, ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով անազատության մեջ պահվող հայերի մասին։
«Եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա։ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Խաղաղությունն է այն միջավայրը, որով հնարավոր է խնդիրը լուծել:
Ես հասկանում եմ մեր էմոցիաները, հասկանում եմ, որ շատ դեպքերում մեզ քննադատում են, որ դուք արձագանք չունե՞ք, բա ինչու այս ատյան, այն ատյան [չեք դիմում], բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզման, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում և ձևավորում ենք աշխատանքային գործընթացներ, դա բերում է հաջողության»,-ասել է Փաշինյանը։
