Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը․ արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը։ Արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության քայքայում չի լինելու։ Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման ճանապարհով։ Սահմանազատման հանձնաժողովները հեռահար աշխատում են։
Ադրբեջանով դեպի ՀՀ երկաթուղային կապն անխոչընդոտ գործում է։ Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ից դեպի արտաքին աշխարհ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապը ևս բաց է։
Տպավորություն ունեմ, որ բիզնեսը դեռևս չի մարսել այս լուրը։ Մեր տնտեսվարողները պետք է մտածեն։»,-ասել է Փաշինյանը։
