Տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ միայն որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ․ Նիկոլ Փաշինյան

picsart-25-07-07-10-45-41-288-1770750752203-770x_

Եկեղեցին չի կարող լինել պետություն՝ պետության մեջ։ Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին փորձում է դիրքավորվել ոչ միայն որպես պետություն՝ պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն՝ պետության մեջ, ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ունենք ինֆորմացիա, որ այդ թվում՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ ՀՀ-ում քաղաքական նպատակով օգտագործելու համար»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ պատարագների ժամանակ չպետք է քաղաքական քարոզներ տարվեն։