Թրամփը ցանկանում է պառակտել ԵՄ-ն, նա բացահայտ հակաեվրոպացի է․ Մակրոն
Թրամփը ցանկանում է պառակտել ԵՄ-ն, նա բացահայտ հակաեվրոպացի է, հայտարարել է Մակրոնը։
«ԱՄՆ-ը և Չինաստանը կարող են 3 տարում սրբել-տանել Եվրոպան, եթե այն շարունակի կախված մնալ»,- նշել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն ասել էր, որ մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Մեր աշխարհագրական դիրքը չի փոխվի, անկախ նրանից՝ մենք սիրում ենք Ռուսաստանը, թե ոչ, այն վաղը չի անհետանա։ Այն մեր կողքին է»,- ասել էր Մակրոնը Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։
Հետևաբար, նրա կարծիքով, անհրաժեշտ է ռուսների հետ եվրոպական քննարկումների վերսկսումը՝ առանց միամիտ լինելու, առանց ուկրաինացիների վրա ճնշում գործադրելու, բայց այս քննարկման մեջ երրորդ կողմից կախված չլինելու նպատակով»։
