Շատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին
Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ: Կարծում եմ, եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները մոտ ապագայում այլևս խնդիր չեն ունենա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյո՞ք կան շոշափելի արդյունքներ գերիների հարցի հետ կապված:
«Մենք հրապարակային դրա մասին չենք խոսում, բայց գործը արվում է: Մեր ասելուց հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, ոչ մի բան այդ մարտավարության մեջ չի փոխվել:
Մշտապես խոսվում է թե գերիների, թե անհայտ կորածների ճակատագրի մասին»,- նշել է նա:
