Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են ՀՀ և ՌԴ ժողովուրդներին. Կոպիրկին

94459958-0-84-1600-984-1920x0-80-0-0-f894d5559493c07c8d9de18e7df4704c-1770712244713-770x_

Դիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Դիվանագիտական ​​աշխատողի օրվա առիթով ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։

«Դիվանագիտական ​​աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում»,- նշել է դիվանագետը։