Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին

94951029-0-84-1600-984-1920x0-80-0-0-741783749694ca3f9204afd76c0c4e03-1770314511262-770x_

Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, է անեիք, 100 տարի է այստեղ եք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մի նախադասություն-ակնարկ եղավ, եթե չեմ սխալվում՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված, բայց դրան ոչ արձագանքելու, ոչ էլ շեշտադրելու բան չկա: Կա այն իրողությունը, որ նրանք նույնպես կարող են ենթակառուցվաքներ կառուցելու ու շահագործելու մեջ ներգրավված լինել: Իրենք պարտավոր են արձագանքել, ու կարծում եմ, որ կարձագանքեն:

Դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, ԹՐԻՓՓ-ի հետ կապված նմանատիպ մեխանիզմը վաղուց կա մեր սեղանին: Իմ համար անհասկանալի է, չեմ պատկերացնում ու չեմ ուզում, ու ռուսական կողմը կենտրոնանա դրա վրա»,- նշել է նա: