Մարդիկ ենթադրում էին, որ ես պետք է ՌԴ-ում hարձակվեի, ինչ-որ մեկին hարվածեի, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի. Ալեն Սիմոնյան

628058580-1234105025564577-6355915417986063519-n-1770715342808-770x_

Մարդիկ ենթադրում էին, որ ես պետք է այնտեղ հարձակվեի, ինչ-որ մեկին հարվածեի, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այդ մարդկանց չեմ անդրադառնա, կառաջարկեմ գնալ հայերեն ու ռուսերեն գրել, կարդալ սովորել: Անուն առ անուն, ինչ-որ ասել եմ այստեղ, ասել եմ նաև ՌԴ-ում: Ինչ-որ մարդիկ, որոնք ոչ հայերեն են կարողանում գրել, ոչ ռուսերեն՝ ակնկալիքների մասին են խոսում: Ես ներկայացրել եմ իմ մտահոգությունները, իրենք՝ իրենցը: Միմյանց նկատմամբ հարցադրումներ անելուց բացի, ունեցել ենք կարևոր գործնական քննարկումներ»,- նշել է նա: