Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բшխվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրшերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի մուտքի մոտ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ․-ն իր վարած «Hyundai Ioniq» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Կարեն Բ․-ի վարած «Opel» մակնիշի, 41-ամյա Գարիկ Դ․-ի վարած «Ford» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինի վարորդը վրաերթի է ենթարկվել, իսկ «Opel»-ներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է ձորակում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
