Շղթայական ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

screenshot-9-1770639120387-770x_

Այսօր՝ փետրվարի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford Transit» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, մինչդեռ ֆոտոլրագրողի նկարահանումների ժամանակ ճանապարհը եղել է անցանելի և վարորդները նշում էին որ վթարից հետո է հալվել սառույցը։