Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթը ներառում է ռուսական նավթի առաքումների լիակատար արգելք․ ֆոն դեր Լայեն

photo-5201768839790661984-y-1770390993356-770x_

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրոսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական նավթի առաքումների լիակատար արգելք, ինչպես նաև հեղուկացված բնական գազի տանկերների և սառցահատների սպասարկման և այլ ծառայությունների արգելք։

Նա թվարկել է պատժամիջոցները, որոնք ներառվելու են փաթեթում․ 20 ռուսական տարածաշրջանային բանկերի սև ցուցակում ընդգրկում, ռուսաստան «ռետինից մինչև տրակտորներ» ապրանքների և կիբերանվտանգության ծառայությունների մատակարարման արգելք, որի ընդհանուր արժեքը կազմում է 360 միլիոն եվրո, 43 նավթատարների սև ցուցակում ընդգրկում, պայթուցիկ նյութերի արտադրության համար նյութերի արտահանման արգելք, Ռուսաստանից մետաղների, քիմիական նյութերի և կարևորագույն հանքանյութերի գնման արգելք, որի արժեքը կազմում է 570 միլիոն եվրո։