Կյանքից հեռացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը

photo-2026-02-06-11-44-19-1770364103756-770x_

67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը։

Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տարոն Մարգարյանը։

«Խորը ցավով տեղեկացա իմ ավագ ընկեր, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մահվան մասին։

Հոգեհանգստի արարողությունը կկատարվի փետրվարի 7-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-20։00, հուղարկավորությունը՝ փետրվարի 8-ին՝ ժամը 14։30, նույն վայրից։

Խորին ցավակցություններս ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր ընկերներին»։

Խաչատրյանը ֆինանսների նախարար է եղել 2000 թվականից մինչև 2008 թվականը: