Վրաստանի նախագահն ու ԱԳ նախարարը հանդիպել են Վենսի և Ռուբիոյի հետ

screenshot-4-1770372575697-770x_

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և Արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին մասնակցել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրիի հրավերով տեղի ունեցած ընդունելությանը:

Այս մասին հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից:

Միջոցառման ժամանակ Միխեիլ Կավելաշվիլին և Մակա Բոչորիշվիլին հանդիպել են տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

«Զրույցների ընթացքում հատուկ շեշտադրում է արվել երկու երկրների ընդհանուր արժեքների վրա»,-նշված է հայտարարության մեջ: