Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար

photo-2026-02-06-15-36-40-1770378515067-770x_

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«ՄՕԿ-ի պաշտոնյաներին տեղեկացվել է, որ «Արցախ» տերմինը արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը։

Ադրբեջանի ԱՕԿ-ը հայտարարել է, որ նման գործողությունները վնասակար են Օլիմպիական խաղերի ոգուն, մարզական էթիկային և միջազգային մարզական համագործակցությանը, ինչպես նաև խաթարում են տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտը»,- նշված է հայտարարության մեջ։

You may have missed