Ուղիղ մեկ շաբաթ է` EasyPay-ից չեմ կարողանում հետ ստանալ իրենց աշխատակցի կողմից սխալմամբ ինձնից գանձած գումարը. լրագրողն ահազանգում է
Ուղիղ մեկ շաբաթ է` EasyPay-ից չեմ կարողանում հետ ստանալ իրենց աշխատակցի կողմից սխալմամբ ինձնից գանձած գումարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արփի Հակոբյանը:
«Ուղիղ մեկ շաբաթ ամեն օր ես զանգահարում եմ իրենց, կարճ պատասխանում են, որ ընթացքի մեջ է: Երեկ էլ փոխանցեցին, որ սպասում են բանկի հաստատմանը: Ես զանգահարել եմ բանկ, որտեղից ստացել եմ պատասխան, որ իրենք որևէ դիմում/նամակ/հարցում չեն ստացել EasyPay-ից: հարց․ սա ի՞նչ է, եթե ոչ անպատասխանատվություն և փաստացի հափշտակություն»,-գրել է նա:
Արփի Հակոբյանը գրառման վերջում դիմել է նաև EasyPay-ի տնօրեն Մհեր Գալստյանին՝ նշելով, որ հուսով է՝ խնդիրը վերջապես լուծում կստանա, եթե կազմակերպության նպատակը մարդկանցից գումար շորթելը չէ:
Նշենք, որ գրառման տակ սոցցանցի օգտատերերը ևս ներկայացրել են իրենց բողոքները: EasyPay-ի ներկայացուցիչները գրառման մեկնաբանությունների բաժնում տեղեկացրել են, որ հայտի լուծման մասին հաճախորդը տեղեկացվել է, սակայն Արփի Հակոբյանը պնդում է, որ իր գումարը չի վերադարձվել դեռ:
