Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 5-ին այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամաս և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը։
Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին, լսարանների կահավորվածությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։
