Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի անունից նամակ է հանձնվել Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիին։
Նամակը հանձնվել է այսօր՝ փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի միոջոցով։
Նամակում մանրամասն ներկայացվել են «Իմնեմնիմի-2»-ի շինծու քրեական գործի հանգամանքները, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի հետևանքով առողջական վիճակը։
Կոչ է արվել կանգնել ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, ազատության կողքին և օգնել դադարեցնել քաղաքական հետապնդումը։
