2025-ին հանրային մուլտիպլեքսի որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել. Հակոբյան

4qj3HicvB9BCRdCa4SqTKKxtAQKysTkmIN3MMXF2

2025 թվականին հանրային մուլտիպլեքսում գործող որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել, ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

 

 

Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ գովազդային հոսքերի զգալի մասը տեղափոխվել է համացանց, սոցիալական ցանցեր, կաբելային հեռարձակում և տարբեր հավելվածներ։ Միաժամանակ, վերջին 5-6 տարիներին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական մի շարք փոփոխություններ էականորեն կրճատել են հեռուստաընկերությունների եկամտային հնարավորությունները։

«Շահումով խաղերի գովազդի արգելումը, հանրօգուտ բովանդակության պարտադիր 20 տոկոսի պահանջը, մանկական, մշակութային, սպորտային հաղորդումների արտադրությունը կամ ժեստերի լեզվով լրատվության ապահովումը շատ բարի նպատակներ ունեն, բայց դրանք մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Միաժամանակ, գովազդային դաշտը փոքրանում է, իսկ պարտավորությունները՝ ավելանում»,-նշեց ՀՌՀ նախագահը։