Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի․ Մատվիենկո

photo-5199465388700273785-x-1770306595922-770x_

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս հարցը քննարկվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք մի բան ենք ցանկանում, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, որ երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ»,-նշել է նա։