Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռшզմական գործողությունը. Պեսկով

95644560-0-200-3072-1928-1920x0-80-0-0-c844e1232e63efa29f5908ca67b3bf4c-1770203601595-770x_

Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դռները բաց են, բայց քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել, Մոսկվան շարունակում է հատուկ ռազմական գործողությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը։ Խաղաղ կարգավորման դուռը բաց է, և Ռուսաստանը մնում է բաց:

Այնուամենայնիվ, մինչև Կիևի ռեժիմը համապատասխան որոշումներ կայացնի, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,-ասել է Պեսկովը: