Ռուսաստանը Գրենլանդիայում ԱՄՆ-ի գործողություններին կպատասխանի ռազմատեխնիկական միջոցներով․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանը Գրենլանդիայում ԱՄՆ-ի գործողություններին կպատասխանի ռшզմատեխնիկական միջոցներով: Ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Եթե նրանք սկսեն իրականացնել իրենց «Ոսկե գմբեթ» հայեցակարգի տարրերը այս տարածաշրջանում, դա կլինի իրավիճակ, որը կպահանջի ռազմատեխնիկական փոխհատուցման միջոցառումներ, և մեր մասնագետները պատրաստ կլինեն դրան»,- Չինաստանում Ռուսաստանի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռյաբկովը։
