Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

f753e052-64ae-4290-84f1-dd70c6df5373-1770049654691-770x_

Փետրվարի 2-ին, ժամը 16։11-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները պարեկային ծառայողների հետ համատեղ ուժերով հեռացրել են քարերը ավտոճանապարհից` վերացնելով վտանգը: