Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի
Փետրվարի 2-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
